Ստալինը՝ ֆաշխզմին միասնական հակադրվելու կոչով, 1941-ին Սովետական Միության ժողովրդներին դիմեց քրիստոնեական «Братья и сестры» դարձվածքով:
Գինու և գարեջրի հեթանոսական վակխանալիայից հետո, Նիկոլի կնիկը՝ պլագիատ անելով Ստալինից, իրեն իրավունք է վերապահում նույն ձևով դիմելու արցախահայությանը, որ Լենինգրադի բնակիչների պես, դիմակայում է նորօրյա թուրք ֆաշիստներին:
Նա գրում է.
«Լեռնային Ղարաբաղում այսօր ապրող մեր քույրեր և եղբայրներ»:
Օգտվելով Սովետական Միության մեկ այլ՝ թևավոր դարձած բառակապակցությունից, արձագանքեմ. «Тамбовский волк тебе товарищ»!
Իհարկե, մի ուղղումով. «Գորշ գայլերը ձեզ եղբայր ու քույր, տո՛, ա՛յ հողատու՛ թրքահպատակնե՛ր»: Հետո ցինիզմի գագաթնակետի փայլատակումով այս գորշ գոյը շարունակում է.
«Հայաստանում ապրողները քիչ չե՛ն տառապել։ Մեծահոգի՛ եղեք, որ նրանք այժմ փառատոնների են մասնակցում։ Փառատոններ Ղարաբաղում դեռ կլինե՛ն»:
ՀԱՐՑ.
«ՈՒ՞մ համար, թուրքերի՞...»:
Շուշիում չայ խմելու հրավերդ արդեն իսկ իրականացվել է:
«Պետք է ուղղակի դիմանալ։ Ընդամենը՝ դիմանալ»,-շարունակում է Նիկոլի կնիկը:
Հիշեցնեմ, սրա մարդը ժպիտով հրապարակորեն նույնն էր ասում, կոչ անելով մեր գերիներին մի երկու ամիս էլ դիմանալ:
Այս շռայլորեն խոստումներ բաժանող ստախոսներն այժմ նույնիսկ չեն էլ հիշում 2020-ից մինչ օրս թուրքական զնդաններում կտտանքների ենթարկվող մեր հայրենակիցներին:
Անիծվե՛ք:
Աստծո Դատաստանը գլխներիդ թափվի, դժոխքի դուրսպրծուկնե՛ր:
Ալլա ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Համացանցից իմացա, որ Նիկոլի համակարգը 200 միլիարդ դրամ միայն պարգևավճար է բաժանել՝ նույնիսկ Նիկոլի աճեցրած դդումներին:
Մամուլի ասուլիսի ընթացքում՝ հիմա էլ փորձելով պառակտել Արարատյան դաշտավայրի ու Արցախի հայությանը, Նիկոլը 130 միլիարդ դրամի դիմաց չաճեցրած բադրջանից է խոսում:
ԲադրԻջանից է խոսում մի պառակտիչ ստախոս, ում, ինչպես տեղեկանում ենք Էդգար Ղազարյանի էջից, միայն կառավարական դղյակի պահպանման ամսեկան ծախսերը կազմում են 120 000 ԱՄՆ դոլար: